«Հորաքույրս ու քույրս շրջափակման մեջ են, շատ վատ վիճակում են»․ Անատի Սաքանյան (Տեսանյութ)
«Հորաքույրս ու քույրս շրջափակման մեջ են, շատ վատ վիճակում են»․ Անատի Սաքանյան (Տեսանյութ)
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Անատի Սաքանյանն է։
Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների մասին`այդ թվում շրջափակված Արցախի մասին:
«Արդեն պլանավորել էինք, թե ինչպես պետք է նշենք Նոր տարին: Մեզ համար շատ դժվար է: Հորաքույրս ու քույրս Արցախում են և չեն կարողանում գալ: Ես ցավում եմ իմ մեջ, իմ մաման, իմ պապան, մենք նեղվում ենք մեր մեջ, մտածում`ոնց անենք, որ էդ մարդիկ գան ու հասնեն մեզ:
Մինչև այսօր նրանք այնտեղ են ու շատ վատ վիճակում են»:
Անատին`պատասխանելով, թե ում է այս պահին կարոտում, նշեց հորաքրոջ անունն ու արտասվեց:
Տեսանյութը ստորև