ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․ Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա։
News.am-ը գրում է․ Ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Երբ սեփական երկրի, սեփական կառավարության անդամի հետ հանդիպելու երիտասարդների պահանջը այդպիսի վերաբերմունքի է արժանանում, սա նշանակում է իշխանության տվյալ ներկայացուցիչն անելիք չունի այս երկրում»,-ասաց նա։
Մինասյանը երիտասարդների գործողություններն օրինական է համարում․
«Ես կարծում եմ երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել, մուտքը փակելը անօրինական չի եղել։ Եթե այսօրվա իշխանության որոշ գործողություններ օրինական էին համարում, ինչու պետք է ընդդիմադիրների նման գործողություններն անօրինական լինեն։
Սա քաղաքական ենթատեքստ պարունակող վարքագիծ է, որի պատասխանը պետք է տա իշխանությունը»։
Հարցին՝ իսկ ինչու ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն իր աջակցությունը չի հայտնել ՀՅԴ-ական երիտասարդներին, Մինասյանն արձագանքեց․ «Ի՞նչ կապ ունի Լևոն Մկրտյանը այս գործողության հետ»։
Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանն էր հիշատակում նրան, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Արայիկ Հարությունյանը շատ բաներ է ասում, հակաօրինական, հակաժողովրդավարական և իր լիազորություններից չգիտակցող վարքագիծ է դրսևորում»։
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում