ՀՀ տասը քաղաքացիներ կսովորեն Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Հուշագրի նպատակն է՝ Եզնիկ Մոզյան ուսումնարանում ՀՀ տասը քաղաքացիների համար ապահովել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն: Համաձայն հուշագրի՝ բարերար Սևան Թորոսյանը պարտավորվում է վերոնշյալ տասը քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար տարեկան տրամադրել 5.610.000,00 ՀՀ դրամ:
Լիանա Մարտիրոսյան