Ազատ խոսք

«ՀՀ-ում նկատելի է խուճապ առաջացնելու միտված քարոզչություն». Հակոբ Բադալյան

«ՀՀ-ում նկատելի է խուճապ առաջացնելու միտված քարոզչություն». Հակոբ Բադալյան

«ՀՀ-ում նկատելի է խուճապ առաջացնելու միտված քարոզչություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում նկատելի է «ապրանքային դեֆիցիտի» սպասում և խուճապ առաջացնելու միտված նկատելի քարոզչություն: Ավելին, չի բացառվում անգամ, որ այդ քարոզչությունն ստանա «ուղիղ դրսևորում», երբ որոշակի մարդիկ տարբեր շրջանների խանութներում կատարեն մեծածավալ գնումներ, հանրության վրա, այսպես ասած, «վիզուալ» ներգործության համար:

ապրանքների թանկացում

Պատկերացնել, թե ինչ կարող է լինել հետևանքը, եթե ձնագունդը գլորվի ու ստանա ավելի մեծ թափ, թերևս բարդ չէ:

Ըստ ամենայնի՝ պետք է իրականացվի այդ ռիսկերը կանխարգելելուն ուղղված տեղեկատվական գործողություն, իհարկե, նաև պարենային անվտանգության ապահովմանն ուղղված արդյունավետ աշխատանքին զուգահեռ»:

Կիսվել