ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թ. փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Ունանյանը` ի պատասխան ԶԼՄ-ների հարցին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ոչ մի առաջարկ չի ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման վերաբերյալ:
«Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, թե ինչու մենք կոնկրետ առաջարկներ չենք տեսել, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել ԼՂ-ում ռուս խաղաղապահ գործողության առնչությամբ:
Ուստի չեմ կարող հիմա գուշակություններ անել»,- ընդգծել էր Լավրովը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկ արված հայտարարությանը՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին: