ՄամուլՔաղաքականություն

ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին. հայտնի են ցուցակի առաջին հինգ անդամները․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը եւ ներկայացված լինել խորհրդարանում:

Մոտավորապես հայտնի է նաեւ, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը:

Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:

Հնարավոր է, որ ցուցակում լինի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել