Հիվանդները չեն կարող հասնել հիվանդանոցներ բուժօգնության, այդ թվում` հղիները. Արցախում իրավիճակը աղետալի է
Հիվանդները չեն կարող հասնել հիվանդանոցներ բուժօգնության, այդ թվում` հղիները. Արցախում իրավիճակը աղետալի է
Տաթև Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞նչ է նշանակում հայտարարությունը, որ վառելիքի պաշարները լիովին սպառվել են Արցախում:
Չի գործելու հանրային տրանսպորտ, ինչը նշանակում է, որ մարդիկ գյուղմթերքի և մսամթերքի սուղ պաշարները չեն կարողանա շրջաններից ուղարկել Ստեփանակերտ:
Հիվանդները չեն կարող հասնել հիվանդանոցներ բուժօգնության, այդ թվում` հղիները, երեխաները:
Մարդիկ չեն կարող հասնել աշխատավայրեր, մատակարարումներ չեն իրականացվի, իսկ ահագնացած տնտեսական ճգնաժամի ֆոնին դա հավելյալ ծանրության մեջ է դնելու մադկանց, որ կորցրել ու կորցնում են աշխատանքը, ապրուստի միջոցը:
Աղբահանությունը չի կարող իրականացվել քանի որ աղբատար մեքենաները ևս չունեն վառելիք, ինչ կնշանակի դա այս ամռան տապին, հասկանալի է բոլորիս:
Չեն աշխատի շտապօգնության մեքենաները:
Եվ այսպես շարունակ…
Պատկերացրի՞ք աղետի աստիճանը: Ուրեմն եկեք գործենք, ավելի ակտիվ:
Ամեն օրը կյանք է»: