Հիվանդանոցում կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել
Առնվազն վեց մարդ է մահացել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցների հետևանքով : Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին:
Ավելի վաղ, երկրի ոստիկանությունը հայտնել էր չորս զոհերի և երկու ծանր վիրավորի մասին: Հրաձգության հեղինակը որոնվում է:
Դեպքի վայրում են ոստիկանները և հրշեջները: Հիվանդներին թույլ չեն տալիս դուրս գալ հիվանդասենյակներից:
Ըստ չեխական ռադիոյի՝ կրակոցները սկսվել են տեղական ժամանակով առավոտյան ժ. 07.00-ին վնասվածքաբանության բաժանմունքի կողքին: Դեպքի վայր է մեկնել հանրապետության ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին: Այս մասին Twitter-ում հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:
«Ես ձեզ հետ եմ ամբողջ սրտով, ես ձեր մասին եմ մտածում այս ողբերգական ժամերին»,- Օվչաչեկը մեջբերում է Չեխիայի նախագահի խոսքերը:
Ցավակցություն են հայտնել նաև վարչապետ Անդրեյ Բաբիսը և Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:
ČT: V ostravské nemocnici se střílelo. Na místě je zásahová jednotka. @denikcz přidává foto z místa: pic.twitter.com/eP7QaCdKOL
— Filip Horký (@FilipHorky) 10 December 2019
Աղբյուր՝ shantnews.am