Ազատ խոսք

«Հիմա ասեմ, որ իրավիճակ է փոխվե՞լ». Արթուր Սաքունց

«Հիմա ասեմ, որ իրավիճակ է փոխվե՞լ». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Այսօր Վանաձորի քաղաքացիներից մեկը հայտնեց հետևյալի մասին:

Պոլիկլինիկաներից մեկի տնօրենը պահանջել է, որ նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ գործած առողջապահական հիմնարկների աշխատողների կողմից անխտիր, բոլորի կողմից այսպես կոչված Լոռու առողջապահական հիմնադրամին /որի հոգաբարձուների կազմում եղել են, պաշտոնատար անձինք՝ մարզպետ, գլխավոր բժիշկներ և այլն/ կատարված վճարումների մասին երբ քննիչի կհարցնի, ապա հայտնեք, որ կամավոր ես վճարել:

Ուրեմն նախ լկտիության աստիճանը, որ այդ պոլիկլինկայի տնօրենը ակնհայտ ճնշում է գործադրում աշխատողի վրա, երկրորդ, փաստացի ճնշում է գործադրում քրեական գործով անցնող վկայի վրա, և փաստորեն խոչընդոտում է նախաքննությանը:

Հիմա, ասեմ, որ իրավիճակ է փոխվե՞լ:

Եվ սա վերաբերվում է բյուջետային հիմնարկի ղեկավարին:

Նախ, մի վախեցեք, Ձեր աշխատավարձերից համատարած, պարբերաբար, անխտիր բոլորից մասհանում են կատարել հիմնարկների հաշվապահության միջոցով այդ հիմնադրամին, և նման զանգվածային և առանց բացառության վճարումները չի կարող կամավոր լինել, երկրորդ, չի կարելի առողջ տրամաբանության դեմ գնալ, հիմա էլ ինչից եք վախենում:

Բայց մյուս կողմից, եթե վախենում եք, ապա շատ մտահոգիչ է, որ ուրեմն դեռ շարունակվում է վախի մթնոլորտը բյուջետային հիմնարկներու՞մ:

Սրանով նաև ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել քննչական մարմիներին, որ բուժաշխատողներին չպետք է հարցաքննել բժշկական հիմնարկներում, նաև պետք է խստիվ պահպանել վկաների գաղտնիությունը, նաև փոքր ինչ կասկածի դեպքում, միջնորդել մարզպետին՝ դադարեցնել հիմնարկի նման վարքագիծ դրսևորող ղեկավարի լիազորությունները, էլ չեմ ասում քրեական պատասխանատվության ենթարկել նմանին:

Սա ինչ բան է, անձնական դյուքանն են դարձրել թե հիմնարկը, թե աշխատողների՞ն»:

Կիսվել