Հեքիաթային Նոր Զելանդիա. Երկիր, որն ամենաապահովն է
Հեքիաթային Նոր Զելանդիա. Երկիր, որն ամենաապահովն է
Հմտորեն կառուցված տնակներ, խնամված այգիներ, գեղեցիկ բնապատկերներ: Bavnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաուշ բնակեցված երկրներից մեկը՝ Նոր Զելանդիան:
Այս հրաշալի գյուղական պատկերները ծանոթ են գրեթե բոլորին: Ամենահայտնի ֆիլմաշարերից մեկը՝ «Մատանիների տիրակալը» նկարահանվել է հենց այստեղ՝ Հոբբիթոն կոչվող գյուղում, որ գտնվում է Հեքիաթային Նոր Զելանդիա կղզում:
Երկիրը հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Ա. Թասմանը 1642 թ-ին, XVIII դարի 2-րդ կեսին հետազոտել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը: Այդ ժամանակ կղզիների բնիկները՝ մաորիները, դեռևս ապրում էին նախնադարյան համայնական կարգերում:
XIX դարում անգլիացիներն սկսեցին գաղութացնել Նոր Զելանդիան և 1840 թ-ին հայտարարեցին Մեծ Բրիտանիայի գաղութ:
Եվրոպացիների հոսքը Նոր Զելանդիա հատկապես մեծացավ Հարավային կղզում ոսկու հայտնաբերումից հետո: 1907 թ-ին Նոր Զելանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ:
Երկրի հիմնական բնակիչները նորզելանդացիները (85 %) և մաորիներն (9 %) են, բնակվում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հոլանդացիներ, իռլանդացիներ և այլք: Խոշոր քաղաքներ են Վելինգտոնը, Քրայսթչերչը, Օքլենդը:
Մայրաքաղաք Վելինգտոնը հիմնադրվել է 1840 թ-ին: Ներկայումս այն պատկանում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացած երկրների թվին:
Գյուղատնտեսության զարգացման մակարդակով երկիրը չի զիջում այնպիսի պետությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Կանադան: Զարգացման բարձր մակարդակի է հասել հատկապես անասնապահությունը:
Երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 4 գլուխ խոշոր և ավելի քան 20 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Նոր Զելանդիան արտահանում է կարագ (1-ին տեղն աշխարհում), բուրդ (2-րդ տեղն աշխարհում), միս:
Նորզելանդական կարագը և միսը ներմուծվում են նաև Հայաստան: Մշակում են շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ, սուրճ, թեյ:
Միայն այս երկրում է հանդիպում հատուկ մանրաթելային բույսը՝ նորզելանդական վուշը, կաղամբածառը (տերևներից հյուսում են պարաններ և ճոպաններ, իսկ արմատներում պարունակվող հյութից պատրաստում են ըմպելիք):
Հայերն առաջին անգամ Նոր Զելանդիայում հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նրանք գաղթել են հիմնականում Եգիպտոսից, Լիբանանից, Իրանից՝ այդ երկրների անկայուն քաղաքական կացության հետևանքով:
Ներկայումս երկրում բնակվում է շուրջ 200 հայ: Հայերի մեծ մասը բժիշկներ են, թարգմանիչներ, ճարտարագետներ, կան նաև առևտրականներ:
1996 թվականից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և հայ մանուկների հայեցի դաստիարակությունը:
Այս հրաշք երկրի մասին պատմող հեքիաթային տեսանյութը՝