«Հետաքրքիր չի ինձ վաբշե, փաթթած ունեմ սաղին, եթե պաշտոնով պիտի մարդ լինի»․ Առաքել Մովսիսյան
«Հետաքրքիր չի ինձ վաբշե, փաթթած ունեմ սաղին, եթե պաշտոնով պիտի մարդ լինի»․ Առաքել Մովսիսյան
Երեկ հայտնի դարձավ, որ դիվանագիտական անձնագրերից զրկվել են մի շարք նախկին պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Դրանց ցանկում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:
Վերջինս այսօր ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Էդ ես դիվանագիտական պասպորտ ե՞րբ եմ ունեցել, որ զրկել են, դեպուտատ վախտ ունեի, մի երկու տարի օգտագործել եմ, ժամկետը լրացել է, դրել, թափել եմ: Մեր կապույտ պասպորտը ավելի լավ է, տարբերությունը էն է, որ դիպլոմատ տեղով ես հելնում, բայց ես միշտ սովորական տեղով եմ գնացել: Մարդ դրանով մարդ չի կոչվում, մարդ իր ապրածով է մարդ կոչվում, ես տենց էլ ապրել եմ:
Ոչ մի տեղ էլ կապ չունի, հանցագործություն անես, ինչ կապ ունի՝ դիպլոմատ ես, թե չէ, մենակ օդանավակայանի համար ա: Ոչ էլ պետքս է, վեկալում են, չեն վեկալում, իրենց խնդիրն է: Աստված իրենց հետ»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե տարիներ ի վեր այդ անձնագրերը ում ասես տվել են՝ պաշտոնյաների, նրանց հարազատների, հանրության մի մասը լավ է վերաբերում նրանցից վերցնելու գործընթացին, սակայն, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում քննադատություններ եղան, Առաքել Մովսիսյանը նշել է.
«Պետք է եղել, տվել են, ինչ է եղել որ: Տղա էր, թող մնար էլի, ազգի պարծանք է, լավ ֆուտբոլիստ է, ճանաչված, կարող է մի օր պետք է գալիս, ինչ իմանանք լավ վերաբերենք էլի մեր հերոսերին, էդ է իմ ասածը: Հետաքրքիր չի ինձ վաբշե, մարդ եթե պաշտոնով պիտի մարդ լինի, փաթթած ունեմ սաղին»: