Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի մայրը խոսել է որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ»

Հենրիխ Մխիթարյանի մայրը խոսել է որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց.

«Եթե նա հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ, ապա պետք է ներկայացնի փաստեր, թե ինչու պետք է Մխիթարյանը զրկվի ավագի թևկապից, կամ ինչից է նա վերցրել, որ Հենրիխը թքած ունի ազգային հավաքականի վրա։ Ինչ վերաբերում է նրան, որ Մխիթարյանը բաց թողեց հավաքականի խաղերը, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը վնասվածքն է։

Արդեն մեկ ամսից ավելի է, որ Մխիթարյանն ունի վնասվածք և հիմա նոր-նոր սկսել է ապաքինվել։ Եթե Մեսրոպ Առաքելյանը անում է այդպիսի անհիմն հայտարարություններ, ապա նա տեղյակ չէ ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև չի տիրապետում իր աշխատանքին»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

Կիսվել