Հեղափոխությունը, որ եղել է և պիտի լինի, կախված է մի քանի տոկոս պետությունից ու 90%-ը՝ ժողովրդից, պիտի աշխատեն
Հեղափոխությունը, որ եղել է և պիտի լինի, կախված է մի քանի տոկոս պետությունից ու 90 %-ը՝ ժողովրդից: Ասում է այս պատմության հերոսը՝ Աղավարդ Վարդանյանը:
Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում ապաստան գտած արծվաշենցի Վարդանյանների ընտանիքի մասին պատմող տեսանյութը, որը հրապարակվել էր ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում՝ «Մեղվապահությունից մինչև այգեգործություն. Վարդանյանների ընտանիքի հաջողության պատմությունը» գրառմամբ, այսօր տեղ է գտել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
«Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում»,-այսպես է մեկնաբանել վարչապետը: