«Հեղափոխության հիմքը «Սասնա ծռերը» դրեց». Պավլիկ Մանուկյան
Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանում Պավլիկ Մանուկյանը պատմում է իրենց գործունեության և ապագա անելիքների մասին․
«Մենք դեռ չենք հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց շուտով կհանդիպենք և կքննարկենք մեր հարցերը։ Ես չեմ կարող ասել, թե ինչքան կմնա այս խորհրդարանը, դեռ շուտ է հետևություններ անել»։
Նա ընդգծեց, որ թեկուզ չեն անցել խորհրդարան, բայց շարունակելու են իրենց պայքարը հանուն Հայաստանի․
«Մեզ չհաջողվեց մտնել խորհրդարան, բայց մենք մեծ ազդեցություն ենք ունեցել թավշյա հեղափոխության լինելիության և կայացման գործում»։
Ըստ նրա հեղափոխությունը դեռ շարունակվում է և անելիքներ շատ կան։
Լիանա Մարտիրոսյան