«Հարևանի հարսը միշտ լավն է». Գոհար Աբաջյան
«Հարևանի հարսը միշտ լավն է». Գոհար Աբաջյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Երկու շաբաթ առաջ բոլորը թմբկահարում էին թե Վրաստանի կառավարությունը կփոխհատուցի իր քաղաքացիների էլեկտրաներգիայի ծախսը։
Իհարկե, որևէ մեկին դետալները հետաքրքիր չէր, կարևորը ՄԵԾ ՎԵՐՆԱԳԻՐՆ էր և մեղադրանքը ՀՀ կառավարությունը թե ինչու՞ նույն քայլը չի կատարում։ ՀՀ կառավարությունը անսալով հորդորներին Ճշգրիտ նույն գործողությունը կատարեց ինչ Վրաստանի կառավարությունը, բայց դարձավ «քավության նոխազ»։
Իրականում, Վրաստանի կառավարությունը կփոխահատուցի միայն 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա սպառողների ծախսը։ Վրաստանում 101-301 կվտ/ժամ սպառողների համար 1 կվտ/ ժամ էլեկտրաներգիան արժե 18,55 թեթրի (0,1855 լարի) կամ 27,825 դրամ։
Այսինքն, Վրաստանի կառավարությունը կփոխահատուցի միայն 5565 դրամից պակաս էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ Հայաստանի կառավարությունը մինչև 5000 դրամ ծախս կատարած բնակչության ծախսը։
«Հարևանի հարսը միշտ լավն է»»: