«Հարգելի դատարան, որովայնը ի՞նչ օրգան է»․ Հայկ Սարգսյան
ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավարության ընդմիջում է հայտարարվել, քանի որ դատական նիստերի դահլիճ չէր ներկայացել վերջինիս պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը։ Նա նիստին չէր նաև նախորդ նիստին, իսկ որպես պատճառաբանություն ներկայացրեց Երևանից բացակայելու փաստը։
Դատական նիստերի դահլիճում տուժողին ուղեկցում էին Ոստիկանության աշխատակիցներ, բայց, քանի որ չկար գրավոր բացատրություն թե ինչ պաշտպանության համար են նրանք եկել, դատավորը խնդրեց դուրս գալ նիստերի ապակեպատ սրահից։
Այս հարցի շուրջ Հայկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ գրավոր դիմում ուղարկել դեպի Ոստիկանություն՝ պարզելու՝ ինչու էին ոստիկանները այստեղ, բայց դատարանը մերժեց միջնորդությունը։
Հայկ Սարգսյանը, լսելով մեղադրական եզրակացությունը, խնդրեց դատավորին բացատրել՝ որն է որովայնը, որին ի պատասխան, դատավորը բացատրեց՝ դա կրծքի ներքևի հատվածն է։
Պաշտպան Երեմ Սարգսյանը բացատրեց, որ մեղադրական եզրակացության մեջ առկախ է այն հատվածը ,որ կրակոցը եղել է կենսական կարևոր օրգանների, մասանվորապես որովայնի ուղղությամբ։
Գործի մեղադրողը բացատրեց, որ այդ փաստարկը անիմաստ է և արվում է, որպեսզի ստեղծվի պատկերացում՝ խախտվող իրավունքներով դատավարություն է ընթացել։
Դատարանը որոշեց, որ գործի քննությունը շարունակվելու է հետևյալ ընթացակարգով՝ հարցաքննել տուժողին, ապա վկաներին, հետազոտել ապացույցները, հարցաքննել ամբաստանյալին։
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված նիստը հետաձգվեց։
Լիանա Մարտիրոսյան