Հարգելիներս, ՀՀ Առաջին տիկինը՝ նախագահ Արմեն Սարգսյանի կինն է․ Թամար Հովհաննիսյան
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անընդհատ վեճ կա, թե ո՞վ է Առաջին տիկինը։ Ի վերջո հայտարարվեց, որ ամեն տղամարդու համար իր կինը առաջին տիկին է։ Բայց դա ճիշտ կլիներ հարեմի պարագայում, եթե այն չկա, ուրեմն ամեն տղամարդու համար իր կինը միակն է, ոչ թե առաջինը։
Բայց անկախ սրանից փոքրիկ տեղեկություն՝ սպռավըչկա։ Առաջին տիկինը ինստիտուտ է, որ ձևավորվել է 19-րդ դարի կեսերից Միացյալ Նահանգներում։ Նա նախագահի կինն է, որ ունի շատ որոշակի պարտականություններ։
Եթե նախագահի կինը չի կարողանում կամ չի ուզում լիարժեք իրականացնել իր վրա դրված պարտականությունները, ապա դիմում է Կոնգրեսին, որ դրանք հանձնվեն մեկ այլ տիկնոջ, որը ի դեպ կոչվում է Առաջին տիկին, բայց՝ պրեզիդենտի հետ չի քնում գիշերները։
Նման 13 դեպք է եղել ԱՄՆ-ի պամության մեջ, մի դեպքում հարսն է համարվել առաջին տիկին, մի դեպքում զարմուհին և այլն։
Այնպես որ հարգելիներս, քանի դեռ նախագահ Արմեն Սարգսյանի կինը պաշտոնապես չի հրաժարվել Առաջին տիկնոջ պարտականություններից, ուրեմն ՀՀ Առաջին տիկինը նա է և հուսամ միակը՝ իր ամուսնու համար»։