Մամուլ

Հատուկ օպերացիայի շրջանակներում բերման են ենթարկվել օրենքով գող «Լեննականցի Զապ»-ը և10-ից ավել քրեական հեղինակություններ

Հատուկ օպերացիայի շրջանակներում բերման են ենթարկվել օրենքով գող «Լեննականցի Զապ»-ը և10-ից ավել քրեական հեղինակություններ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք տաք վնասազերծում» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով 15 անձի:

ԱԱԾ օպերացիա

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են:

Նրանք եղել են Lexus մակնիշի ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, Shamshyan.com-ը փորձում է պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Կիսվել