Մամուլ

«Հաջորդ տարվանից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը լինելու է բացառապես հայերեն». Արայիկ Հարությունյան

Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով ընթացած քննարկումների եւ սպասվող փոփոխության մասին.

«Հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել եմ Կարեն Քոչարյանի հետ, և նա հայտնել է, որ հաջորդ տարվանից հաղորդումը լինելու է բացառապես ՀԱՅԵՐԵՆ:

Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է»,- ասված է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

Կիսվել