Հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը․ Ռուզաննա Խաչատրյան
Հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը․ Ռուզաննա Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Բարի և ուրախ առավոտ բոլորին։
Անսահման հետաքրքրությամբ կարդացի իմ համակիրների` ինձ հասցեագրված բոլոր գրառումները մեր հաջորդ հանդիպում-հավաքի տեղի վերաբերյալ։ Կարևորում եմ մեր Հայրենիքի բոլոր մարզերից եկած առաջարկությունները, և դժվար է նախապատվությունը տալ որևէ մարզի։
Ուստի որոշեցի բոլոր մարզերից ներկայացուցիչների հրավիրել իմ տուն։
Եվ սիրով տեղեկացնում եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը
հունիսի 30-ին` ժամը 15։00»։