Հաջորդ անգամ Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից․ Կարին Տոնոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
Հաջորդ անգամ Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից․ Կարին Տոնոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կգմս փոխնախարար ժաննա Անդրեասյանին
տիկին, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից, որովհետև Ձեզ նման մտոք սնանկ և Հայրենիքը վաճառված մարդիկ չեն կարող լինել մի ամբողջ պետության կրթական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ներկայացուցիչ:
Դուք ապրում եք մի երկրում, որն այսօր գոյություն ունի միայն Նժդեհի՝ Ձեզ նմաններին անհասու հայրենասիրության և հայրենատիրության շնորհիվ:
Դուք անհայրենիք մարդիկ եք, և իրավունք չունեք կառավարել այդ համակարգը: Հիշեցնեմ՝ ես «Հայ ասպետ» դպրոցում անձամբ եմ ուսուցանում նժդեհյան գաղափարախոսություն, և ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր ուսուցանվի նաև ապագա Հայաստանի բոլոր դպրոցներում»: