Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Քոչարյանի անմիջական հրահանգով փակվեցին մի շարք լրատվամիջոցներ. Արթուր Հայրապետյան
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի։ Քոչարյանի անմիջական հրահանգով փակվեցին մի շարք լրատվամիջոցներ։ (Ա1+) Հանցագործություն՝ խոսքի ազատության դեմ։
Բոլոր ժամանակների ընտրակեղծարարները, այսօր պետք է ստանան իրենց արածի իրավաչափ գնահատականը:
Ռոբերտ Քոչարյանը պետք է ոչ միայն պատասխան տա մարտիմեկյան իրադարձությունները կազմակերպելու և գլխավորելու համար, այլ նաև պետք է պատասխան տան նրանք, որոնք թույլ տվեցին՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը, որով Քոչարյանը տաս տարվա ՀՀ քաղաքացիություն չունենալով, կեղծ տեղեկանքի հիման վրա դարձրեցին ՀՀ նախագահ։ Գագիկ Հարությունյանի թեթև ձեռքով կեղծարարությունը հաստատվեց։
Դրանց, պատասխանատվության ենթարկելը ոչ մի կապ չունի սիրո և հանդուրժողականության խոստման հետ, քանի որ քոչարյանական կլանը հայ ժողովրդից տասնյակ տարիներ խլեց ապրելու, սիրո, փոխարենը՝ բռնությունների ու սպանությունների միջոցով լռեցրեց մարդու ազատ խոսքն ու ապրելու իրավունքը։ Ամենի շարունակականությունը ոչ պակաս իրականացրեց Սերժ Սարգսյանը իր թիմի կողմից մշակված կեղծ ընտրությունների միջոցով։
Սերժ Սարգսյանին նախագահ կարգելով ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, թե ինչպես է կարողացել կեղծ թվեր նկարել և ապահովել Սերժ Սարգսյանի (հրահանգով) տոկոսը։ Ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի (անփոխարինելի) նաընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը պետք է վկայություն տա, թե ինչպես է ժողովրդի ազատ կամարտահայտության դեմ բռնացել։ Այս տարիների ընթացքում ՀՀԿ-ի, ինչպես նաև ԲՀԿ-ի մեծ մասը փորձառություն է ձեռք բերել ընտրակաշառքի, հակաօրինական ընտրությունների արեալում:
Հայաստանում տիրող վախի մթնոլորտը ստեղծել են, թե ՀՀԿ իր ընտրակեղծարար զանգվածով եւ թե ԲՀԿ, հիշելով իհարկե թե ում ձեռքով առաջ եկավ քաղաքական դաշտ ԲՀԿ-ն, կարծում եմ բոլորս ենք հիշում այս միջանցիկ կուսակցության դերի ու նշանակության մասին, որի գլուխը Ռոբերտ Քոչարյանն է։ Մինչև նոր խորհրդարանական ընտրություններ, այն ինչի մասին, որ խոսեցի պետք է այսօր ստանան իրենց արածի իրավաչափ գնահատականը, որպեսզի ընտրությունները կեղծող որևէ քաղաքական թիմ չկարծի, որ վաղը նույն կերպ իրենք են իրենց թույլ տալու հաստատվել և մնալ անպատիժ։ Հ.Գ. Քոչարյանի անմիջական հրահանգով փակվեց Ա1+ հեռուստաընկերությունը։ Հանցագործություն՝ խոսքի ազատության դեմ»։