Հանցագործներին հետախուզում է հայտարարել Գլենդելի ոստիկանությունը․ պրոդյուսերը՝ Սոս Կարապետյանի ծեծի ենթարկվելու մասին
Հանցագործներին հետախուզում է հայտարարել Գլենդելի ոստիկանությունը․ պրոդյուսերը՝ Սոս Կարապետյանի ծեծի ենթարկվելու մասին
Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում…. Այս մասին հայտարարություն է տարածել դերասան Սոս Կարապետյանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը:
«Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի և Գլենդելի ոստիկանությունը:
Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից 20 տարի ազատազրկմամբ:
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:
Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաև Դաշնային Հետաքննության Բյուրոն՝ FBI»:
Նշենք, որ երեկ իր ավտոմեքենայում ծեծի էր ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը։