«Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը». Հայկ Մարության
«Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը». Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառումը․
«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։
Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։
Հ․ Գ․ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»։
Նշենք նաև, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքները։