Հանրահավաքի մասնակիցները կոտրում են Ազգային ժողովի դարպասները (Տեսանյութ)
Հանրահավաքի մասնակիցները կոտրում են Ազգային ժողովի դարպասները (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, գնալով ստվարանում են ցուցարարների շարքերը:
Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում: «Դավաճան Նիկոլ», բացականչում են ցուցարարները:
Այս պահին լարված իրավիճակ է ԱԺ շենքի դիմաց: Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարները փորձում են մտնել ԱԺ-ի շենք:
Այս պահին նրանք փորձում են կոտրել ԱԺ-ի դարպասները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց և պահանջում են նրա հրաժարականը։
Տեսանյութը ստորև