Մամուլ

«Հանրահավաքից որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել»․ Վալերի Օսիպյանը արձագանքում է Աշոտյանի հայտարարությանը

«Հանրահավաքից որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել»․ Վալերի Օսիպյանը արձագանքում է Աշոտյանի հայտարարությանը

Արմեն Աշոտյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ավտոմեքենաների մասով

Երեկ ԱԺ-ում նույն հարցուպատասխանի ժամանակ ասել եմ, որ “մեքենաներ են վնասվել”: Եվ խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ զլմներ ուղղորդված փորձեցին ներկայացնել: Նույն թեմային երեկ, մինչև վարչապետի այսօրվա գրառումը, անդրադարձել է նաև մամուլը (տես՝ www.hraparak.am կայքի ԵՐԵԿ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԽԱԶԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԻՋԵՑՐԵԼ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆԻՎՆԵՐԸ հրապարակումը, որտեղ մատնանշաված է առնվազն երկու պատգամավորի անուն): Այլ պատգամավորների մեքենաների անիվների վնասում, մեքենանենրի վրա վիրավորական գրառումներ և խազեր նույնպես եղել են:

Եզրահանգելով՝ հորդորում եմ

1. Վարչապետի մամլո ծառայությանը՝ ժամանակին և ամբողջությամբ տեղեկացնել Նիկոլ Փաշինյանին նման հրապարակումների մասին:

2. ՀՀ Ոստիկանությանը՝ ժամանակին և օպերատիվ արձագանքել մամուլի նմանատիպ հրապարակումներին և չսպասել վարչապետի հետ պատգամավորների հարցուպատասխանին:

3. Պատկան մարմիններին՝ ուսումնասիրել նշված հրապարակումները, այդ թվում՝ պատգամավորների աշխատանքը խոչընդոտելու ահազանգերը, և պատշաճ ընթացք տալ:

Պատրաստեմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել և աջակցել ընտրողական մոտեցումներից խուսափելու և օրինականության պահպանման հարցերում»:

Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Վալերի Օսիպյանն ընդգծել էր՝ հանրահավաքից որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել այն հարցով, որ իր մեքենան վնասվել է: «Բացի դրանից, ես ինքս լրահոսից տեղեկացա, որ Ազգային  ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ վնասված մեքենաներ ու կոտրված ապակիներ չկան»։

Կիսվել