ԺամանցՇոու-բիզնես

«Հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից». «Ոսկե դպրոցից» Իլոնան` Costa Blanca fashion week 2018-ում մրցութային տեղ չզբաղեցնելու մասին

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը օրերս է վերադարձել Իսպանիայում կայացած «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week 2018) մրցույթից: Կովկասը ներկայացնող դերասանուհին մրցութային որևէ տեղ չի զբաղեցրել: Tert.am Life-ի հետ զրույցում Իլոնան պատմել է իր տպավորությունների մասին և նշել, որ չնայած տրամադրված էր հաղթելու, բայց չի նեղսրտել արդյունքից:

Ilona1

Նա նշեց, որ ինչպես մրցույթին մեկնելուց առաջ, այնպես էլ հետո՝ ծանոթանալով մրցակից աղջիկների հետ, իր կարծիքը չի փոխել և իրեն հաղթանակի համար արժանի թեկնածու է համարել:

«Առհասարակ, տպավորություններս՝ կապված թե՛ Իսպանիայի հետ ու թե՛ մրցույթի նախապատրաստական աշխատանքների, նաև իմ ելույթի հետ, հրաշալի են: Երբեք չեմ փոշմանի, որ այդ պահերը ունեցել եմ իմ կյանքում: Ինչ վերաբերում է որոշմանը, ապա շատ անկեղծ կասեմ՝ ինձ համար անսպասելի էր, բայց ես ինձ պարտված չեմ համարում, որովհետև իմ ելույթը իսկապես շատ գեղեցիկ ու արժանապատիվ էր: Դա էին փաստում մարդկանց կարծիքներն ու արձագանքները: Ես փոքր-ինչ հանկարծակիի եկա ժյուրիի որոշումից»,-ասաց Իլոնան:

Մրցույթի շրջանակում տարբեր երկրներից դիզայներներ մասնակիցներին շնորհել են հատուկ մրցանկաներ: Իլոնան արժանացել է հատուկ մրցանակի հայ դիզայներ Ալիսա Հարությունյանի կողմից: Նա նշեց, որ ցանկալի կլիներ նաև օտարազգի դիզայներից նման մրցանակ ստանալը, բայց փոխարենը՝ գործնական առաջարկներ է ստացել նրանցից:

ilona2

«Մրցույթի ընթացքում մենք մասնակցեցինք Շրի Լանկայից և Պերույից ժամանած դիզայներների ցուցադրությանը: Հենց նրանցից էլ գործնական առաջարկ եմ ստացել հետագայում համագործակցելու և որպես մոդել ցուցադրելու նրանց հագուստները: Մրցույթը այդ առումով բեղմնավոր էր ինձ համար, որ հնարավորություն տվեց հետագայում գործունեությունս ծավալել արտերկրում: Իհարկե դեռ հստակ ժամկետներ կամ այլ մանրամասներ չեմ կարող նշել, քանի որ մեր պայմանավորվածությունները նախնական են»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Իլոնան նկատեց, որ իր համար մոդելային աշխատանքն այդքան էլ հեռանկարային չէ և առաջին տեղում դերասանական աշխատանքն է: Անդրադառանլով արտաքին տեսքում արված փոփոխություններին՝ Իլոնան հաստատեց, որ դիմել է կրծքի մեծացման պլաստիկ վիրահատության: Նա նշեց, որ այդ քայլին դիմել է կանացի իր իդեալին նմանվելու և գեղեցկությունն էլ ավելի ընդգծելու նպատակով:

Ilona

«Նախկինում էլ ասել եմ, որ ընդհանարպես դեմ չեմ պլաստիկ միջամտություններին, եթե մարդուն դա դուր է գալիս, տանում է դեպի լավը, թող անի: Ինչ վերաբերվում է ինձ, պարզապես նպատակահարմար եմ գտել ու դիմել եմ: Ես որևէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ, ոչ էլ իմ տեսքն է դրանից վատացել, եթե ոչ հակառակը: Այնպես չէ, որ դժգոհ եմ եղել իմ կրծքի նախկին չափից, պարզապես յուրաքանչյուր մարդ ունի իր կանացի իդեալ ասվածը: Ինձ համար սա է գեղեցիկ»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ Tert.am Life

Կիսվել