Հայ հայտնիներից ում երեխաների Վերջին զանգն է այսօր (ֆոտո)
Հայ հայտնիներից ում երեխաների Վերջին զանգն է այսօր (ֆոտո)
Armlur.am-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 4-ին Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչում է ավարտական վերջին զանգը: Այս օրը բոլոր շրջանավարտների կյանքում անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։
Այսօր հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի երեխաները նույնպես ավարտեցին դպրոցը: Հայտնի ծնողներն իրենց սոցիալական ցանցերում եւս ջերմ մաղթանքներով շնորհավորել են իրենց երեխաներին եւ կիսվել օրվա լուսանկարով:
Այսօր դպրոցին հրաժեշտ է տվել դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի ավագ որդին, եւ օրվա կապակցությամբ դերասանուհին գեղեցիկ գրառում է արել.
«Իմ տղան ավարտում է դպրոցը…. Եվ առջևում երկար, դժվարին ճանապարհ է: Եվ առաջին ընկերը, և առաջին սերը
Մաղթում եմ քեզ ուժ, ոգեշնչում,
Ավելի քիչ անհաջողություններ և արցունքներ:
Եվ մեր դժվարին դարաշրջանում `ավելի համբերություն:
Եվ բոլոր երազանքների և երազանքների իրականացում:
դու կգտնես քո նախընտրած բիզնեսը:
Իսկական սերը
համարձակ քայլիր (միշտ քեզ հետ եմ)
Մաղթում եմ քեզ երջանկություն և կրկին հաջողություն: Անրիս
չգիտեմ ինչ եմ զգում,բայց հպարտ եմ քեզնով սիրելիս»:
Պրոդյուսեր Արմեն Վարդանյանը հրապարակել է դստեր հետ լուսանկար եւ գրել.
«Ու հնչեց… զանգը հնչեց…
Շնորհավոր իմ»:
Երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանը ևս շնորհավորել է դստերը եւ գրել.
«Էսօր Վերջին Զանգն ա դպրոցներում..
Դինաս շտապում ա դպրոց…
Շնորհավորում եմ 9-րդ դասարանը ավարտող աշակերտներին….»:
Հումորիստ Չարենցի որդին նույնպես հրաժեշտ է տվել դպրոցին: