Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել Բուխարեստում
Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել Բուխարեստում: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի բաժնից։
Հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
Հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։
Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Արփինե Դալալյանը և Տաթև Հակոբյանը դարձել են, համապատասխանաբար, ոսկե և արծաթե մեդալակիրներ:
Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով դարձել է չեմպիոն:
Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը 230 կգ (105 կգ + 125 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: