Մամուլ

Հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի

Հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի

Sputnik Արմենիան գրում է․ հայ–թուրքական պետական սահմանով ապօրինի սահմանահատման փորձ իրականացնելիս հունվարի 31-ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողների կողմից Շիրակի մարզի «Ախուրիկ» սահմանապահ ուղեկալի հատվածում ձերբակալվել են 4 օտարերկրյա քաղաքացիներ։ 

Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է օտարերկրյա 4 քաղաքացի։

Լրատվամիջոցի տեղեկություններով` կալանավորված սահմանախախտները Եգիպտոսի քաղաքացիներ են։

«Գործող կարգի համաձայն` ՌԴ սահմանապահների կողմից սահմանախախտները փոխանցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»,– հայտնել են ԱԱԾ–ից։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469–րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ` սահմանախախտները կալանավորվել են։

Այլ տեղեկություններ քրեական վարույթի հետ կապված չեն հաղորդվում, քանի որ հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, որ միջպետական պայմանագրի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունը զբաղվում է Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությամբ։

Կիսվել