Շոու-բիզնեսՏեսանյութ

«Հայրս սիրտը կանգնեցնում էր, շտապ օգնությունը մահ էր գրանցում, հետո իրեն հետ էր բերում». Ավետ Բարսեղյան (Տեսանյութ)

«Հայրս սիրտը կանգնեցնում էր, շտապ օգնությունը մահ էր գրանցում, հետո իրեն հետ էր բերում». Ավետ Բարսեղյան (Տեսանյութ)

Tert.am Life-ի LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալել ենք հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանին: Ավետն անկեղծացել է իր կյանքի պատմության, 2008 թվականին ունեցած հոգեբանական խնդիրների մասին, որի ժամանակ նույնիսկ իր ընկերներից ու գործընկերներից շատերը քննարկում էին, որ գժվել է:

Այդ շրջանում շատ էին խոսակցությունները, որ Ավետը հայտնվել է հոգեբուժարանում:

Ավետ Բարսեղյան

Ավետն անկեղծացել է նաև հոր պակասի, նրա մահվան հանգամանքների մասին և պատմել, որ նա էքստարսենսի հմտություններ ուներ, որը ժառանգել է նաև ինքը:

«Հայրս կարողանում էր իր սիրտը կանգնեցնել, շտապ օգնությունը մահ էր գրանցում, հետո նա իրեն հետ էր բերում: Երբ մահացավ, երկար ժամանակ սպասում էի, որ դա էլ խաղ է»,- անկեղծացել է հաղորդավարը, որի կյանքում դա եղել է ամենամեծ տրավման:

Մանրամասները՝ Tert.am Life-ի տեսանյութում

Կիսվել