Հայրիկիս հուղարկավորության օրը՝ որդուս ծննդյան օրն էր․ Արամ MP3 (Տեսանյութ)
Հայրիկիս հուղարկավորության օրը՝ որդուս ծննդյան օրն էր․ Արամ MP3 (Տեսանյութ)
Tert.am Life–ը վերսկսում է «Ինտերվյու» շարքը, որի շրջանակում ներկայացնում ենք բացառիկ բացահայտումներով հարցազրույցներ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Արամ MP3-ի հետ մեր զրույցը լի է բացահայտումներով և հուզիչ դրվագներով՝ մանկությունից մինչև իր ստեղծած ընտանիք։ Երգիչը խոսում է կյանքի մեծագույն կորստի՝ հոր մահվան հետևանքների, նրա հուղարկավորության օրը որդու ծնունդը շնորհավորելու ուժ գտնելու մասին։
«Եվրատեսիլից» հետո Արամը մեծ ձախողում է ունեցել, որի մասին առաջին անգամ խոսել է մեզ հետ։ Անդրադարձել ենք նաև Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությունը դադարեցնելու, իրենց այժմյան հարաբերությունների, «32 ատամ»–«Վիտամին» ակումբ բաժանումից հետո տղաների միջև առաջացած խնդիրների, Վահագն Գրիգորյանի հետ հարաբերությունները լիարժեք վերականգնելու, Կարեն Բաբաջանյանի հետ խնդիրները պարզելու, բայց այլևս ընկերներ չլինելու հարցերին։
Ամբողջական տարբերակը կարող եք դիտել շաբաթ՝ մարտի 6-ին, ժամը 17:00-ին:
Մանրամասները՝ Tert.am Life–ի տեսանյութում