Մամուլ

Հայտնի «սելֆիի» քննիչը 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում

Հայտնի «սելֆիի» քննիչը 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք դեռ համբերատար սպասում ենք Արմինե Ադիբեկյանի կողմից նիկոլ փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու քրգործով դեռևս տուժող չճանաչված նիկոլ փաշինյանին տուժող ճանաչելու մասին մեր միջնորդության պատասխանին (այս բարդ նախադասությունը պետք է կարդալ 2 անգամ ու շատ դանդաղ)։ Քննիչը պետք է որոշի՝ տուժող ճանաչե՞լ նշված անձին, թե՞ չճանաչել։

Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի

Տուժող ճանաչելու դեպքում քննիչը բնականաբար պետք է հարցաքննի այդ անձին։ Ճիշտ որոշում կայացնելու համար միգուցե կարևոր նշանակություն ունենա այն փաստը, որ հայտնի «սելֆիի» քննիչը՝ Կամո Սահակյանը, հայտնի հարցաքննությունից ուղիղ 2 տարի անց բարձր պաշտոնի է նշանակվել քննչական կոմիտեում։

Հարգելի՛ քննիչ, ակնկալում ենք Ձեր արդարացի՛ և իհարկե անկողմնակա՛լ որոշումը։

Շնորհակալություն»։

Կիսվել