Մամուլ

Հայտնի է Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի ինքնությունը

Հայտնի է Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով զոհերի ինքնությունը

Ապրիլի 24-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2115»-ի 21-ամյա ուղևոր Վահե Ավդալյանը մահացել է տեղում, իսկ 21-ամյա ուղևոր Սիփան Հարությունյանը մահացել է հիվանդանոցում:

Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են NIssan Tida և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Կիսվել