Մամուլ

Հայտնի է երեկ ջրատարում հայտնաբերված տղամարդու ինքնությունը

Հայտնի է երեկ ջրատարում հայտնաբերված տղամարդու ինքնությունը

Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Կիսվել