Աշխարհ

Հայտնի է դարձել ինչպես են փորձարկում COVID-19-ի պատվաստանյութը

Հայտնի է դարձել ինչպես են փորձարկում COVID-19-ի պատվաստանյութը

Ռուսաստանում գիտահետազոտական ինստիտուտի բժշկական պրիմատոլոգիայի՝ գիտության գծով փոխտնօրեն Ջինա Կարալ Օհլին «Россия-1» հեռուստատեսության ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութի նախնական տարբերակը փորձարկվում է, այսպես ասած, մարդկանց «լաբորատոր» կրկնօրինակների՝ կապիկների վրա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ որոշ փոփոխություններով  հնարավոր կլինի դա մարդկանց վրա փորձել։

«Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինաթ Մաքսյութովի խոսքով՝ կենդանիների միջև շփումները լիովին բացառվում են, այդ նպատակով էլ նրանց կեցության համար հատուկ համակարգեր են ստեղծվել։

Յուրաքանչյուր խումբ պահվում է առանձին արկղում, որն ապահովված է օդը մաքրող առանձին համակարգով

Կիսվել