Հայտնի է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության պատճառը
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը:
Hraparak.am-ը պարզեց, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում» ծրագրերի ղեկավար է եղել:
Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել:
Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:
Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն այսօր ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:
Ի դեպ, Անի Գևորգյանը մեկ տարի առաջ դուրս է եկել «Սիներջիից»: