Մամուլ

Հայտնի է՝ ով է Որոտանում Ադրբեջանցիներին դիմակայած հերոս հայ զինվորը

Հայտնի է՝ ով է Որոտանում Ադրբեջանցիներին դիմակայած հերոս հայ զինվորը

Արդեն երկու օր է՝ համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ զինվորը Կուբաթլույի (Որոտան) ճանապարհին կանգնեցնում ադրբեջանական ավտոշարասյունը։

Oragir.news-ի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ, համադրելով իրենց ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

hay zinvor nkar

Սահակյանը նաև նշեց, որ տարածվող մաքրած լուսանկարները ճիշտ մաքրած չեն և իրականում բոլորովին այլ դեմք է պատկերված։ «Նա համարվում է անհետ կորած, որի գերեվարումը չէինք բացառել, որովհետև զինակցից ունեինք տեղեկություններ, որ իրենք երկուսով են եղել»։

Սահակյանը նշեց նաև, որ առավել հստակ տեղեկություններ կարող է հաղորդել ավելի ուշ։

«Այս պահին փորձում ենք նաև փորձագիտական հաստատում ստանալ, որ կադրերում Տարոն Անդրեասյանն է»։

Տեսանյութը ստորև

Կիսվել