ՄամուլՏեսանյութ

Հայտնի է՝ ով է ՀՀ վարչապետի անունից կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյանը» (Տեսանյութ)

Հայտնի է՝ ով է ՀՀ վարչապետի անունից կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյանը»

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը մինչ օրս կալանավորված է:

Իսկ ով է նա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-Ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության ապօրինի տիրացել է համկարգչային տեղեկատվություն հանդսացող համացանցային «Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին և դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն և ատելություն սերմանելու:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան: Քրեական գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել