Հայտնի է՝ Ծիծեռնակաբերդի այգում շանը ծեծած երիտասարդի անունը
Հայտնի է՝ Ծիծեռնակաբերդի այգում շանը ծեծած երիտասարդի անունը
Երեկ Ծիծեռնակաբերդի այգում շանը ծեծած երիտասարդի անունը Էրիկ Հարությունյան է։ Այս մասին հայտնում է Դինգո թիմը՝ հավելելով, որ տվյալ երիտասարդին արդեն երկրորդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվելիս։
Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:
Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։
Հիշեցնեք, որ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, ինչպես է Ծիծեռնակաբերդի այգում մի երիտասարդ գոտիով հարվածում շանը։ Անցորդները փորձել էին պաշտպանել կենդանուն, սակայն վերջինս քարշ տալով տարել էր նրան։