Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնեն Ռոմանոս Պետրոսյանն ու Հակոբ Սիմիդյանը
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնեն Ռոմանոս Պետրոսյանն ու Հակոբ Սիմիդյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է գործադիրում պաշտոնների որոշակի վերադասավորումներ անել։
Factor.am-ի տեղեկություններով Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից այսօր ազատված Հակոբ Սիմիդյանը նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար, իսկ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ։
Փաշինյանի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն արդեն ազատվել է ՊՎԾ պետի պաշտոնից։