Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում կադրային հարցեր է որոշում
Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում կադրային հարցեր է որոշում
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում կադրային հարցեր է որոշում, հիմնարկի տնօրենի է նշանակում կամ ազատում պաշտոնից:
Սա ես չեմ ասում` հիմնարկի տնօրենն է հրապարակայնորեն ասում, ում աշխատանքը մինչ վերջերս Հայկը շատ լավ էր գնահատում, իսկ այսօր ուզում է ազատել նրան պաշտոնից:
Առաջիկայում ևս այլ աշխատակիցների կողմից կլինեն նմանատիպ հայտարարություններ, քանի որ քաղաքապետարանում անառողջ աշխատանքային մթնոլորտը հասել է գագաթնակետին:
Ակնհայտը երկար ժամանակ թաքցնել հնարավոր չէր ու առաջիկայում էլ չի լինելու` Հայկը որպես քաղաքապետ վաղուց սպառվել է, պետք է հրաժարական տա:
Երևանը Նիկոլի քաղաքական ձախողակների պատճառով շատ է տուժվելու»: