ՄամուլՏեսանյութ

Հայկ Մարությանը չկարողացավ զսպել արցունքները՝ իմանալով, որ ֆինանսավորվելու է 55 անպտուղ ընտանիք

Հայկ Մարությանը չկարողացավ զսպել արցունքները՝ իմանալով, որ ֆինանսավորվելու է 55 անպտուղ ընտանիք

Ժպիտ, հույզեր, չզսպված արցունքներ, ուրախություն…
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։

Նրանցից 30-ի հովանավորությունը ստանձնեց​ Աստղիկ բժշկական կենտրոնը։

Հայ Ասոցիացիայի բարեգործական միջոցառմանը հովանավորությամբ​ միանալու առաջարկին Աստղիկ բկի ղեկավարությունը սիրով էր համաձայնվել։

Նախապես որոշված 24 զույգի փոխարեն Աստղիկ բկ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը տեղում​ որոշեց ֆինանսավորել 30 զույգի՝ 30 ընտանիքի բալիկ ունենալու հույս պարգևելով։

Փետրվարի 29-ն անմոռանալի օր էր Հայ ասոցիացիայի նախաձեռնությամբ և հայ բարեգործների աջակցությամբ կայացած միջոցառման շնորհիվ։

Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը.​ հաջորդող գարունը, հուսանք, գարուն կբերի նաև այս 50 ընտանիքներում և 9 ամիս անց մենք կլսենք 50 հայ նորածնի մասին, ում ժպիտներն ավելի ջերմ կլինեն, քան գարնան արևի ջերմությունն է…

Տեսանյութը ստորև, որտեղ Հայկ Մարությանն արտասվում է՝ իմանալով, որ ֆինանսավորվելու է 55 անպտուղ ընտանիք:

Կիսվել