Հայկական կողմը հերքել է 60 զինվորականների՝ շրջափակման մեջ ընկնելու լուրը
Հայկական կողմը հերքել է 60 զինվորականների՝ շրջափակման մեջ ընկնելու լուրը
Այսօր երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, իբրև թե Սև լճի մոտ 60 հայ զինվորներ շրջափակման մեջ են հայտնվել: Ըստ «Հաքին»-ի, նրանց, իբրև թե ադրբեջանական կողմը զինաթափել է ու միայն ռուսական կողմի միջամտության արդյունքում ազատել։
Սակայն ՀՀ ՊՆ-ն «Փաստինֆո»-ին հայտնել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Սև լճում ծառայություն իրականացնող զինվորականները ևս աղբյուրին հերքել են նման լուրերը ու պատմել, որ ադրբեջանական սադրանքները հայ զինվորականների գործողությունների արդյունքում կասեցվել են։ Հայկական կողմը կորուստներ չունի։