Հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի առաջարկին
Հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի առաջարկին
Hraparak.am-ը գրում է․ Արցախի իշխանությունների ու Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում հաջողվել է ժամանակավորապես հանդարտեցնել վիճակը` մի պայմանով, որ արագությամբ գործարկվելու է Լաչինին այլընտրանքային ճանապարհը, որը կարող է թեթև նորոգումից հետո գործել:
Այս ճանապարհն անցնում է Աղավնոյի վերևով, որի 3 կիլոմետրանոց հատվածն անցնուն է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով:
Այս ճանապարհի տարբերակն ի սկզբանե քննարկվել է, սակայն հայկական կողմը նախընտրել է Կոռնիձորի ճանապարհի տարբերակը:
Հիմա, քանի որ հայկական կողմը սկսել է հապաղել և չի սկսում այդ շինարարությունը, Ադրբեջանը պարտադրում է անցնել մյուս տարբերակին, որտեղ ամիսների աշխատանք չի պահանջվում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ճանապարհը կարող է աշխատել:
Այն անցնելու է Լաչինով: Եթե հայկական կողմն այս տարբերակին չհամաձայնի, թշնամին պատրաստվում է գնալ լուրջ էսկալացիայի և լայնածավալ հարձակման:
Իսկ ռուսներն ի վիճակի չեն և չեն ուզում զսպել Ադրբեջանին, քանի որ կարծում են այս տարբերակը կարող է աշխատել ժամանակավորապես` մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը:
Ըստ ամենայնի հայկական կողմը կհամաձայնի այս առաջարկին և կսկսի այդ ճանապարհի բարեկարգումը, որ կապը Հայաստանի հետ չընդհատվի: