«Հայկական երգ» երգած ադրբեջանցի երգչուհուն սպառնում են․ նա ինքնասպանության փորձ է արել
«Հայկական երգ» երգած ադրբեջանցի երգչուհուն սպառնում են․ նա ինքնասպանության փորձ է արել
Ադրբեջանում հայտնի երգչուհի Լունա Ալիևան Tik Tok սոցցանցում տեսանյութ է տեղադրել, որում վերջինս վրացական երգ է երգում։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Ըստ թուրքական Yeniçağ թերթի կայքի՝ այդ տեսահոլովակը անհայտ անձիք մոնտաժել են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե Ալիևան հայկական երգ է երգում ու տարածել սոցցանցերում։
Նշվում է, որ այս ամենի հետևանքով երգչուհու դեմ ատելության խոսքի ալիք է բարձրացել ու ինքնադատաստանի կոչեր հնչել, որից հետո Ալիևան ինքնասպանության փորձ է արել։ Նրան փրկել է իր մենեջերը։
Թուրքական աղբյուրի հետ կապ հաստատած երգչուհին օգնություն է խնդրել թուրք երկրպագուներից՝ նշելով, որ սոցցանցերում իրեն ներկայացնում են որպես ադրբեջանցիների թշնամի, իրեն սպանելու, Ադրբեջանից վտարելու կոչեր են անում։