Ազատ խոսքՄամուլ

««Հայաստան» դաշինքը հեղաշրջման է գնում». Լևոն Շիրինյան

««Հայաստան» դաշինքը հեղաշրջման է գնում». Լևոն Շիրինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը

 Ռոբերտ Քոչարյանը օրերս «Հայաստան» խմբակցության հետ հավաք է անցկացրել, որտեղ ասել է, որ պետք է էլ ավելի ակտիվացնել աշխատանքները ԱԺ-ում, պետք է ավելի ակտիվ լինել դրսում: Ինչո՞վ է պայմանավորված Քոչարյանի այս ակտիվացումը, ինչ նպատակ են հետապնդում այդ հանձնարարականները:

Քանի դեռ ռևանշիզմը, հանձին իրենց, չի հայտարարել, որ ամեն գնով իշխանափոխությունն իրենց նպատակը չէ, մեր երկրի վիճակը գնալով վատանալու է: Առաջ միայն փողոցում էին, հիմա նաև խորհրդարանում են:

Իրենք գործադիր իշխանություն չկարողացան դառնալ, բայց խորհրդարանի մաս են կազմում: Քանի դեռ հայտարարություն չեն արել, որ հրաժարվում են ամեն գնով իշխանություն փոխելու նպատակից, ես առաջարկում եմ՝ հետաքննություն սկսել և հեղաշրջման փորձի մեղադրանք առաջադրել:

Նրանք, ըստ էության, հեղաշրջման են գնում, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել 3 ամիս առաջ, ՔՊ-ն ստացել է բացարձակ մեծամասնություն: Այս պայմաններում այլ բանի մասին չի կարող խոսակցություն լինել, քան երկրի վերաշինությունը:

hayastan dashinq

Նաև արտաքին քաղաքական, ռազմավարական հարցադրումների առումով Հայաստանը պետք է շատ արագ սկզբունքորեն պետք է շուռ գա նայի նաև ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ այլ երկրներ, նաև Իրան: Այն դաշինքը, որ իրենք են ներկայացնում, նկատի ունեմ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, դա հակահայ դաշինք է և Հայաստանն այդտեղ տեղ չունի:

Վերջին կառավարության հետ հարցուպատասխանից հետո շատերը նշում էին, որ ընդդիմության հռետորաբանության մեջ բավականին փոփոխություն կա, մեղմացել են:  Սա ինչո՞վ է պայմանավորված:

Նախ ընդդիմություն չի, ռևանշիզմ է: Մինչև չհայտարարեն, որ չեն փորձելու անօրինական ճանապարհով տապալել իշխանությունը, և քրեական գործերի համար ճանապարհ չեն բացելու, նրանք ընդդիմություն չեն կարող կոչվել: Հետո ուշ կլինի: Այս իշխանությունը գլխով պատասխանատու է Հայաստանի անկախության և ապահով զարգացման համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել