ԱշխարհՄամուլ

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Sputnik Արմենիան գրում է․ Գերատեսչությունը նախազգուշացնում է, որ եթե անօրինական միգրանտներն իրենց կամքով չլքեն երկիրը, ապա կարտաքսվեն։

Հայաստանցի շուրջ 60 հազար անօրինական ներգաղթյալներ պետք է լքեն Ռուսաստանը։ ՌԴ ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել ԱՊՀ-ի պետություններին ուղղված պահանջով, որպեսզի Ռուսաստանում անօրինական գտնվող քաղաքացիները երկրից հեռանան մինչև հունիսի 15-ը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում նման հայտարարություն է արել ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

odanavakayan

ՌԴ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ այժմ Ռուսաստանում են գտնվում ավելի քան 332 հազար անօրինական միգրանտներ Ուզբեկստանից, 247 հազարը՝ Տաջիկստանից, 152 հազարը՝ Ուկրաինայից, 120 հազարը՝ Ադրբեջանից, 115 հազարը՝ Ղրղզստանից, 61 հազարը՝ Հայաստանից, 56 հազարը՝ Մոլդովայից, 49 հազարը՝ Ղազախստանից:

«Եթե մենք ձեզ հետ այս թիվը մինչև հունիսի 15-ը «չմաքրենք», այս մարդիկ պետք է պատժվեն՝ ընդհուպ մինչև արտաքսում և սահմանների փակում։ Ես կցանկանայի, որ դուք ձեր պետություններում ԶԼՄ-ների, բլոգերների հետ աշխատանքի միջոցով քարոզչական աշխատանք անցկացնեք», – ընդգծել է Գորովոյը։

Կիսվել