Մամուլ

Հայաստանում օձերն անցել են գրոհի. քաղաքացուն գյուրզա է խայթել

Հայաստանում օձերն անցել են գրոհի. քաղաքացուն գյուրզա է խայթել: Նախօրեի երեկոյան «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն օձը խայթել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օձին անվտանգ տարածք տեղափոխելու համար դեպքի վայր են մեկնել փրկարարները: Պարզվել է, որ քաղաքացիներն օձին բռնել և փակել են ապակյա տարայի մեջ, իսկ տուժածը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ:

Փրկարարներն իրենց փոխանցած գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: 1951 թ. ծնված Հ.Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Կիսվել