Մամուլ

Հայաստանում այլևս խաղաղ ցուցարար ծեծելու և գնդակահարելու հրաման տվող պաշտոնյաներ չեն լինելու․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գյալմառոբն ասել է, թե Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստությունների համար հիմքեր ունի:

Ամբողջությամբ հասկանում եմ.

1. Հայաստանում պետական պաշտոնյային բարեւելու համար զուգարանում կամ այլուր այլեւս ոչ մեկին ծեծելով չեն սպանելու,

2. Հայաստանում անշարժ գույքի բիզնեսով միլիոնատեր կամ միլիարդատեր դառնալու համար այլեւս երբեք մարդկանց ծեծելով չեն վտարելու պապական տներից,

3. Հայաստանում այլեւս երբեք բանակ չեն բերելու ցուցարաների վրա,

4. Հայաստանում այլեւս խաղաղ քնած ցուցարար ծեծելու եւ հետո գնդակահարելու հրաման տվող պետական պաշտոնյաներ չեն լինելու,

5. Հայաստանում այլեւս երբեք սահմանադրության եւ ընտրական գործընթացի կեղծիքներով իշխանություն չեն դառնալու, 

6. Հայաստանում այլեւս երբեք հեռուստատեսություններ եթերազրկել չեն կարողանալու այն բանի համար, որ խմբագրական քաղաքականությունը անունդունելի է պետական պաշտոնյայի համար

7. Հայաստանում այլեւ երբեք քաղաքական բանտարկյալներ չեն լինելու, 

8. Հայաստանում պետական պաշտոնյաների ձագերի համար ծակ շալվարից մինչեւ միլիոնատեր դառնալու ճանապարհ չի լինելու,

9. Հայաստանում այլեւս երբեք ԱԺ եւ կառավարություն չեն գնդակահարելու

10. Հայաստանի ունեցվածքը այլեւս երբեք չեն նվիրելու պետական պաշտոնյայի վզին դրած օկուպանտներին:

Մարդ կա՞, որ չի հասկացել գյալմառոբի անհանգստության պատճառները:

Ադոլֆիկն էլ էր անհանգիստ, չէր քնում գիշերները, մինչեւ Եվան ծիծ չէր տալիս չէր քնում …»

Կիսվել